«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Բա եթե գիտեիր, որ մոլագար է, ինչու՞ էիր սատարում 6 տարի առաջ

Բա եթե գիտեիր, որ մոլագար է, ինչու՞ էիր սատարում 6 տարի առաջ
10.07.2024 | 20:30

Քաղաքացի Պարույր Արշավիրի Հայրիկյան, ավելի լավ է խոստովանիր որո՞նք էին դրդապատճառները, որ 2018 թ. ակտիվ սատարում էիր մոլագարին` քո կողմնակիցների հետ միասին։

Բա եթե գիտեիր, որ մոլագար է, ինչու՞ էիր սատարում 6 տարի առաջ, իսկ հիմա լուրջ դեմքով նստած իբր քննադատում ես։

Միգուցե ձերոնց պաշտոններ չտվեց ա՞յդ պատճառով ես խռովել և քննադատում նիկոլֆազին:

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3966

Մեկնաբանություններ